Պաշտոնական

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանում կենսաքիմիայի զարգացման երախտավորներից ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ մոտիկից ճանաչել եմ բազմավաստակ գիտնականին, տեսել, թե իր տքնաջան աշխատանքին եւ խորը ու բազմակողմանի ուսումնասիրություններին զուգընթաց, ինչպիսի նվիրումով ձեռնամուխ էր եղել կենսաքիմիայի նոր գիտական դպրոցի հիմնադրման եւ կայացման գործին:

Միսակ Դավթյանը գիտության եւ կրթության մեծ կազմակերպիչ էր, ինչը լավագույնս դրսեւորվեց Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարությունը եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ղեկավարելու ու նաեւ Երեւանի պետական համալսարանում ծավալած բազմարդյուն գործունեության տարիներին:

Խորին ցավակցություն եմ հայտնում ակադեմիկոս Միսակ Դավթյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում