Քաղաքականություն

ՀՔԾ-ն ունի քաղաքական կամք բացահայտելու մարտի 1-ի գործը

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն ունի քաղաքական կամք բացահայտելու մարտի 1-ի գործը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է՝ չկա կաշկանդող հանգամանք մարտի 1-ի դեպքը բացահայտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: «Հատուկ քննչական ծառայությունն ունի քաղաքական կամքը այդ գործը բացահայտելու համար՝ անկախ անձերից, ովքեր ներգրավված կլինեն»,-ասաց նա: Հարցին ի պատասխան՝ արդյոք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկանչվի հարցաքննության՝ Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես կհրապարակեմ տեղեկատվությունն այն ծավալով, որով դա չի վնասի գործի քննությանը: Բայց կարող եմ ասել, որ որևէ կաշկանդվածություն որևէ անձի հարցաքննության հրավիրելու, չկա, կա կամք դեպքը բացահայտելու»:

Սասուն Խաչատրյանը նաև հավելեց, որ առաջիկայում ծառայության պաշտոնական կայքում կտեղադրվի տեղեկատվություն գործի ընթացքի վերաբերյալ: «Մարտի մեկի հետ կապված այն ծավալով, որ ծավալով այդ տեղեկատվությունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին, անձանց անմեղության կանխավարկածին, այդ ծավալով տեղեկատվությունն ամբողջությամբ կդրվի մեր պաշտոնական կայքում»,-ավելացրեց պաշտոնյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում