Նիկոլ Փաշինյանն Արտակ Նահապետյանին փրկարար ծառայության տնօրեն է նշանակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով Արտակ Նահապետյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է վարչապետի որոշման մեջ:
Համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում: