ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարը կարեւորելով այս հանդիպումները, ասել է. «Կյանքը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունն արդարացված էր եւ հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել պետության կողմից որդեգրած մոտեցումների վերաբերյալ, կատարել ընթացիկ ճշգրտումներ, հարստացնել փաստարկների բազան եւ տեղերում այդ ամենն առավել արդյունավետ ու նպատակաուղղված օգտագործելե: Ռոբերտ Քոչարյանը խոսել է երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մասին եւ ընդգծել, որ դրանք առաջ մղելու գործում անհրաժեշտ է լինել ավելի համարձակ եւ դրսեւորել առավել մեծ ակտիվություն: Ներկայացնելով Հայաստանի զարգացման վերաբերյալ իր մոտեցումները, Նախագահը նշել է, որ տնտեսության ոլորտում բավականին բարենպաստ իրավիճակ է, գրանցվում է երկնիշ տնտեսական աճ, կան լուրջ ռեզերվներ եւս մի քանի տարի նման զարգացում ունենալու համար: «Հայաստանն այսօր նավթ չունեցող երկրների շարքում ամենից արագ զարգացող պետությունների թվում էե,-շեշտել է նա: Այս հաջողության հիմնական գրավականը Ռոբերտ Քոչարյանն համարել է իրականացված եւ իրականացվող արդյունավետ բարեփոխումները, որոնք առաջիկայում եւս շարունակվելու են`ընդգրկելով նոր ոլորտներ: Նախագահը դիվանագետների ուշադրությունը կրկին հրավիրել է արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման աշխատանքներին` նկատելով, որ բոլոր երկրներում չէ, որ մեր դեսպանները լիարժեք իրացնում են տնտեսական համագործակցության ներուժը: Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ անելիքներին: