Փորձագետը 6.5 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճի հիմքեր է տեսնում 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետը հիմքեր է տեսնում 2018 թվականին 6.5 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճի համար: Չնայած ապրիլին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ցնցումներին՝ տնտեսությունը մեծապես չի տուժել դրանից, ինչը նաև ակնառու է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կայունությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:

«Երբ ցույցեր են տեղի ունենում և փողոցներ են փակվում, տնտեսությունն անմիջական վնաս է կրում, ինչը բավականին մեծ քննարկումների և միջկուսակցական վիճերի առարկա դարձավ նաև Հայաստանում: Այսօր արդեն կարող ենք գնահատել իրավիճակը, երբ առկա են ապրիլի ու մայիսի տվյալները: Կարող եմ ասել, որ «թավշյա հեղափոխության» արդյունքում տնտեսական անկումն ավելի քիչ եղավ, քան ակնկալվում էր։ Մենք կարող ենք ակնկալել, որ հունիսին սպասվող դինամիկայի ու տնտեսության իրական ցուցանիշների միջև տարբերությունը կլինի ավելի փոքր: Լավ հեռանկարներ կան, որպեսզի 2018-ի արդյունքում 6.5 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճ ունենանք»,-ասաց փորձագետը:

Տնտեսական աճի նման ցուցանիշի հավանականությունը Հրանտ Միքայելյանը բացատրում է ԵԱՏՄ անդամակցությունից հնարավոր բոլոր պտուղները քաղելու միջոցով։ Նրա խոսքով՝ հայաստանյան տնտեսավարողներն սկսել են ավելի շատ արտադրել ու արտահանել դեպի ԵԱՏՄ շուկաները, ինչը չէր ստացվում մինչև 2017 թվականը:

Անդրադառնալով ոլորտներին, որոնք այս կամ այն ազդեցությունն են կրել քաղաքական ցնցումների արդյունքում՝ փորձագետը նշեց, որ որոշակիորեն անկում է գրանցվել արդյունաբերության ու շինարարության ոլորտներում, չի տուժել ծառայությունների և առևտրի ոլորտը: Իսկ որպես վերլուծաբան ինքը կենտրոնանում է շինարարության ոլորտի վրա, որը ցույց է տալիս տնտեսության առկա վիճակը: Բանախոսի դիտարկմամբ՝ շինարարությունում են պտտվում ազատ ու երկարաժամկետ գումարները, եթե հնարավորություն կա ներդրում կատարել շինարարության ոլորտում, ուրեմն տնտեսությունը լավ վիճակում է։ «Շինարարության ոլորտը 2008-ից անընդհատ ճգնաժամի մեջ էր, անցած տարվա հունիսից սկսել էր դանդաղ վերականգվել, այս տարվա մարտին 25 տոկոսի էր հասնում, հիմա դանդաղել է աճը՝ իջնելով 5 տոկոսի: Ինչը բացատրվում է նրանով, որ անորոշության պայմաններում նախագծերը կասեցվում են, բայց քանի որ հիմա հանգիստ է, վերսկսվում են աշխատանքները և ցուցանիշներն էլ շուտով կբարելավվեն »,-հավելեց նա:

Հայերեն

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ