Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Աբովյան փողոցում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակգործարար Գրիգոր Բեդիրյանը: Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակին: Ի դեպ, Գյումրու քաղաքային իշխանությունները նպատակ ունեն Աբովյան փողոցը հետագայում անվանակոչել Քըրք Քըրքորյանի անունով:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի գործունեությանը, Գյումրիում ունեցած ներդրմանը. «2800 բնակարան կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացվել են Լինսի հիմնադրամի միջոցներով: Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր և ասեց»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանին՝ արձանի տեղադրման նախաձեռնության համար:

Իր խոսքում ողջունելով հայրենակիցներին՝ Գրիգոր Բեդիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել արձանի տեղադրման գործում:

Արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է, ով իր խոսքում նշեց. ,Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը»,-նշեց քանդակագործը:

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար, որով Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية English Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը