Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի երկրորդ տուրում Անգլիան մրցեց Պանամայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային արագությունն անգլիացիները գոլի վերածեցին ոչ ավելի ոչ պակաս 8-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Սթոունսը՝ 1:0: Հանդիպման 19-րդ րոպեին Պանամայի հավաքականի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Ջեսի Լինգարդի նկատմամբ: Մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյը՝ խփելով ընթացիկ աշխարհի առաջնությունում իր 3 գնդակը:

Առաջին կեսի ավարտից 10 րոպե առաջ Անգլիան խփեց նաև երրորդ գոլը: Հեռահար, դիպուկ և ուժգին հարվածով մրցակցի դարպասը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը՝ 3:0: Անգլիան գրոհում էր, տիրում նախաձեռնությանը և այդ ամենը բերեց նրան, որ նրանք խփեցին 4-րդ գոլն էլ: Դուբլի հեղինակ դարձավ Սթոունսը 4:0: Խաղի 43-րդ րոպեին հերթական անգամ նշանակվեց 11 մետրանոց հարված Պանամայի դարպասին և այն դիպուկ իրացրեց Հարի Քեյնը: Վերջինս դուբլ ձևակերպեց:

Պանաման ոչինչ չէր կարողանում անելի Անգլիային կասեցնելու համար: 62-րդ րոպեին Անգլիայի 6-րդ գոլը խփեց ով, եթե ոչ Հարի Քեյնը: 5 գոլով անգլիացին Մունդիալի լավագույն ռմբարկուն է: Խաղի 78-րդ րոպեին Պանաման խփեց հեղինակության գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Բալոյը՝ 6:1: Եվ ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 6:1: Անգլիան իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում խփեց 4 գոլից ավելի:

Անգլիան երկու տուրերից հետո նրանք ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում: Վերջին տուրում նրանք կխաղան Բելգիայի հետ: Այդ խաղում որոշիչ կլինի, թե ով խմբից դուրս կգա առաջին տեղով: Անգլիան և Բելգիան ունեն նույնքան՝ 6 միավոր և հաջորդ փուլում են: Թունիսի և Պանամայի թիմերը միավորներ չունեն:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ