Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց Թունիսի հետ (G խումբ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 6 րոպե անց Թունիսի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Էդեն Ազարը` 1:0: Ճիշտ 10 րոպե անց` 16-րդ րոպեին, եվրոպացիները կրկնապատկեցին հաշվի առավելությունը:

Ոտքերի արանքով մեծ վարպետությամբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ռոմելու Լուկակուն: Չէր էլ անցել 3 րոպե, Թունիսը կրճատեց հաշվի տարբերությունը: Տուգանայինի խաղարկումից հետո թունիսցիներից Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց պաշտպան Բրոնը: Երկու թիմերն էլ ազատ էին գործում և պաշտպանությունից անմիջապես անցնում էին հարձակման:

Առաջին կեսի վերջնամասում առավել ակտիվ էր Թունիսի հավաքականը և ամեն առիթ օգտագործում էր հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Բելգիան հերթական հակագրոհներից մեկի ժամանակ խփեց նաև երրորդ գնդակը: Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Թիմերը հանգստի գնացին 3:1 հաշվով` հօգուտ Բելգիայի:

Երկրորդ կեսը Թունիսը շատ ակտիվ սկսեց` տիրելով խաղային իրավիճակին: Բայց ինչպես և առաջին կեսի ավարտին էր, արագ հակագրոհից հետո Էդեն Ազարը խփեց իր երկրորդ, իսկ Բելգիայի 4-րդ գոլն այս խաղում: Հրաշալի գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն: Բելգիան չբարարվեց ձեռքբերածով և հանդիպման վերջում խփեց նաև 5-րդ գնդակը: Աչքի ընկավ Բատշուային: Թունիսն ամեն ինչ անում էր գոնե մեկ գնդակ խփելու համար և լրացուցիչ ժամանակում խփեցին «սփոփանքի գոլը»: Գոլն իր ակտիվում գրանցեցՀազրին: Բելգիան հաղթեց 5:2 հաշվով:

G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո