ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է արխիվային փաստաթղթերի վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասընթացի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հունիսի 22-ին մասնակցեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում սիրիացի փորձագետների համար տեղի ունեցող «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դասընթացը լավ հնարավորություն է ընձեռում ամրապնդելու մշակութային ժառանգության մասնագետների և գիտաշխատողների տեխնիկական կարողությունները` հայ փորձագետների լավագույն փորձի ուսումնասիրությամբ, ինչպես նաև ստեղծելու հիմքեր հետագա արդյունավետ համագործակցության համար:

Դասընթացը համատեղ կազմակերպվել է «Մատենադարան» և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամների, ինչպես նաև Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և աջակցություն ստանում Ավստրիայի ու Ֆլանդրիայի կառավարությունների կողմից:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին