Մշակույթ

«Աստղային պատերազմների» վրա աշխատանքը կասեցվել Է Սոլոյի մասին ժապավենի ձախողումից հետո

2 րոպեի ընթերցում

«Աստղային պատերազմների» վրա աշխատանքը կասեցվել Է Սոլոյի մասին ժապավենի ձախողումից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lucasfilm ընկերությունը «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի մոտիվներով բոլոր սփին-օֆերի վրա աշխատանքը կասեցրել Է այն բանից հետո, երբ վարձույթում ձախողվեց «Հան Սոլո: «Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

Պրոդյուսերները որոշել են բոլոր ուժերը կենտրոնացնել ֆրանշիզայի իններորդ Էպիզոդի ստեղծման վրա: Ժապավենի ռելիզը, որը դեռեւս անվանում չի ստացել, պլանավորված Է 2019 թվականի դեկտեմբերին: Որպես նրա ռեժիսոր հանդես Է եկել Ջեյ Ջեյ Աբրամսը՝ նախորդ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ֆիլմի պրոդյուսերը եւ 2015 թվականին «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարի ստեղծողը: Իններորդ Էպիզոդի գործողությունը տեղի Է ունենում «Վերջին ջեդայների» իրադարձություններից հետո:

Lucasfilm-ը պլանավորում Էր հաջորդ սփին-օֆը նվիրել վարձու մարդասպան Բոբ Ֆեթին: Նաեւ հաղորդվում Էր, որ ընկերությունը ձեռնամուխ Է եղել Օբի-Վան Քենոբի ջեդայի մասին ֆիլմի աշխատանքներին: Մայիսին հաղորդվել Էր, որ «Հան Սոլո: Աստղային պատերազմներ. պատմություններ»-ը համաշխարհային վարձույթում անհամեմատ ավելի քիչ փող Է հավաքել, ինչը կանխատեսել Էին փորձագետները: Կինոքննադատները ձախողման գլխավոր պատճառներն են համարել «Աստղային պատերազմների» մոտիվներով նոր ֆիլմերի հաճախակի պրեմիերաները եւ ռեժիսորների փոխվելու հետ կապված սկանդալը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում