Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մինչև ս/թ հունիսի 29-ը, ժամը 18:00-ն, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, Մաշտոցի պող. 47) առձեռն կամ էլեկտրոնային փոստով (a.muradyan@president.am) կարող են ներկայացնել Սահմանդրության 165-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմումը (ձև N1),

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ,

4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթ,

5) իրավաբանի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) իր կենսագրական տվյալները պարունակող թերթիկ (ձև N2-ի),

7) մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթեր»:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ