Կարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում և Տավուշի Կոթի համայնքում կարկտահարության պատճառած վնասների չափը պարզ կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ են համայնքներն ու հողատարածքները, որոնք տուժել են, ներկայում խմբերը տեղում աշխատում են վնասի չափը պարզելու համար:

Անդրադառնալով գյուղապետերի դիտարկմանը, թե վնասները 100 տոկոս են կազմել՝ նախարարը նշեց՝ ուսումնասիրությունների արդյունքում դա պարզ կդառնա: «Արմավիրում վնասվել են ծիրանի և խաղողի այգիները: Կոթիում դաշտավարությունն է տուժել: Այսօր խումբ ենք ուղարկել Արմավիրի մարզ, արդյունքները պարզ կլինեն երկուշաբթի, Կոթիում՝ նեղ դաշտավարություն է, երեքշաբթի-չորեքշաբթի կունենանք վերջին կարկուտի պատճառած վնասների պատկերը»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին՝ փոխհատուցման մեխանիզմների վերանայման ուղղությամբ, գյուղնախարարը նկատեց, որ նախ պետք է հասկանան վնասների չափը, պետության հնարավորությունները, ապա մշակեն փոխհատուցման արդյունավետ ձևերը:

Համաձայն մամուլի հրապարակումների՝ հունիսի 16-ին տեղացած ուժեղ կարկուտից Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է: Կոթիի հարևան՝ Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը:

Հայերեն

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ