Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, եւ միջազգային սկզբունքներին համապատասխան. Աշոտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունները-դրանց զարգացման հնարավորությունները, կարեւորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հարաբերությունները Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի անկյունաքարերից մեկն է:

Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայանագրի շրջանակում փոխգործակցության արդյունավետ իրականացման առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը լիահույս է ստանալ եվրոպական կողմի վերջնական վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019թ. ընտրությունները:

Գերմանիայի խորհրդարանում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններն: «Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրառման շուրջ. կարեւորվել է եվրոպական փորձի ուսումնասիրությունը եւ ըստ համապատասխանության` փորձի կիրառումը:

Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել հանդիպել Արմեն Աշոտյանին աշնանը Գերմանիայի Բունդեսթագում` որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի` քննարկելու համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը