Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության ոլորտների ընդլայնումը:

Անդրադառնալով միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը՝ կողմերը կարեւորել են միմյանց աջակցելու անհրաժեշտությունը:

Խոսելով Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Հունաստանի խորհրդարանն այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանին՝ Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ ընդունելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարություն, որի համահեղինակն է նաեւ ինքը:

«Հայերը եւ հույները ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են: Թուրքիայի ապակառուցողական ու ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին: Նա վստահություն է հայտնել, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում լավագույն թեկնածուն անդամ պետությունների հետ որեւէ կոնֆլիկտ չունեցող եւ ժողովրդավարական արժեքների մեծ ավանդույթ ունեցող պետության ներկայացուցիչը պետք է լինի: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ գլխավոր քարտուղարի կարեւորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի անկողմնակալությունը, ինչը պետք է հաշվի առնվի ընտրությունների անցկացման գործընթացում:

Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Հայերեն العربية English Русский

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը

ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին