Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունը փակ է:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց ընդմիջում՝ շեշտելով, որ կվերադառնան քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն էլ հայտնեց, որ քվեարկությունը կշարունակվի մինչև 13:00-ն, որից հետո կամփոփեն արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում