Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Պ. Մավրոմիխալիին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան տիկին Պանայոտա Մավրոմիխալիին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, Ռոբերտ Քոչարյանը դեսպանի գործունեության տարիները հայ-հունական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ եւ հագեցած քաղաքական բարձր մակարդակի շփումներով: Զրուցակիցները խոսել են երկկողմ հարաբերությունների հեռանկարի մասին` նշելով, որ փոխգործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ կա։ Նրանք հատկապես առանձնացրել են գյուղատնտեսության, պաշտպանության ոլորտներում գործակցությունը, ինչպես նաեւ օժանդակության ծրագրերը: Նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է տուրիզմի ոլորտում Հունաստանի փորձն ուսումնասիրելու եւ այն մեր երկրում զարգացնելու հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում