Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «Ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը շոկի է ենթարկվել իր զինակից ընկեր, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սարոյանն ասաց, որ նա շատ փակ մարդ էր և նույնիսկ նրա երեխաները չգիտեին, թե նա ինչեր ուներ: «Մանվելի աջ ձեռքը չի իմացել ձախ ձեռքն ինչ է անում, ձախը չի իմացել աջը ինչ է անում: Ոչ մեկ չգիտեր Մանվելն ինչ ուներ,ես որտեղից իմանայի»,-ասաց պատգամավորը՝ Մանվել Գրիգորյանի արարքը համարելով խայտառակություն:

«Ես երեկվանից շոկի մեջ եմ, այդ երեխաների նամակները… Ես մեռած էի, թաղած չէի: Երեկ ամբողջ օրը բժիշկներն ինձ մոտ են եղել: Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի: Մանվելն ինչ չուներ, ինչն էր պակաս»,-ասաց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը «համ խայտառակ եղավ, որը նշանակում է, որ Աստված պատժեց, համ էլ դատախազը պատժեց»: Սերյան Սարոյանն այս ձևակերպումն արեց հիշեցնելով իր՝ դեռևս 2016թ. ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունը` «Տուշոնկա» գողացողին ավելի լավ է Աստված պատժի, քան՝ դատախազը»:

«Որ Մանվելն իմ ասածը լսեր, կամ դա կբաժաներ Երկրապահի սոված ժողովրդին, կամ կթափեր այն կողմ: Ինչպես կարող էի ես այդ մասին տեղյակ լինեն, դա աշխարհի ամենավատ բանն է: Ինքն էնպիսի երդումներա տվել, ինչ ասես բոլորս էլ կարող ենք ունենալ, բայց զինվորի հաց…»,-նշեց նա:

Սեյրան Սարոյանը կարծել է, թե ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանին տանում են՝ զենք զինամթերք պահելու համար: «Էդ որ մի երկրապահը չունի: Ում մտքով կանցներ, որ այդ մարդն այդքան կցածրանար: Ես դրա հետ չեմ շփվի»,-հավելեց ԱԺ պատգամավորը:

Հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հայերեն English Русский

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին