ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքում արված բացահայտումների վերաբերյալ մեկնաբանություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գաբրիել Բալայանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը քննչական բարեփոխումներից հետո իր համակարգում նախաքննական մարմին չունի: «Կատարվում է նախաքննություն, ես որևէ մեկնաբանություն անելուց ձեռնպահ կմնամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բալայանը:

Նա հավելեց, որ դիտել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը: «Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ 14 տարեկանից: Այդ ժամանակ նա Հաթերքի անտառներում պարտիզանական ջոկատի հրամանատար էր: Ես էլ էի այդ ժամանակ այնտեղ, և հիմա ինձ համար, ինչպես մեր ողջ հասարակության համար շատ ցավալի է, մանավանդ, որ ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ որպես պարտիզանական ջոկատի հրամանատար»,- ընդգծեց Բալայանը:

Հարցին՝ ի՞նչ մեխանիզմներով կարող էր զինվորի սնունդը հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Բալայանն ընդգծեց, որ մեխանիզմները կարող են տարբեր լինել: «Քանի որ Երկրապահ կամավորական միությունը նաև իրականացրել է մարտական հերթապահություն, ենթադրում եմ, որ նրանց կարող է որոշակի ապրանքատեսակներ մատակարարված լինել: Ես չեմ ցանկանում որոշ վարկածներ առաջադրել: Մեր կողմից դա սխալ կլինի: Նախաքննություն է իրականացվում, Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննական մարմին է, իսկ պաշտպանության նախարարությունում այլևս քննչական գործողություններ իրականացնող մարմին գոյություն չունի»,- մանրամասնեց Գաբրիել Բալայանը:

Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է:ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ: ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:

Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ