Պաշտոնական

ՀՀ նախագահը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է կարգադրություն խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, կարգադրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետը.

1. Հաստատել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում