Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937911.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին:
Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում ոգու արիություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: