Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա 

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողությանը, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Նախատեսվում են հանդիպումներ Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում