Քաղաքականություն

Արմեն Ռուստամյանը խայտառակություն է որակում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտած փաստերը

5 րոպեի ընթերցում

Արմեն Ռուստամյանը խայտառակություն է որակում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտած փաստերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խայտառակություն է որակում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկության արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության բացահայտած փաստերը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ սա այն դեպքն է, որ մարդն իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: «Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում: Պատկերացնում եմ ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի և կփորձի սա օգտագործել: Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել արցախյան ազատամարտին, ազատագրել է տարածքներ, սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկեն, սա է իմ ամենամեծ ցավը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ առաջին հերթին կատարողները պետք է պատասխան տան երեխաներին, որոնց նամակները զինվորներին չեն հասել: «Ինչո՞ւ են այդ նամակները գտնվում այդտեղ, տրամաբանական բացատրություն չի կարող լինել: Ցավ եմ ապրում, ապշած, ցնցված ասելը շատ քիչ է»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ օրինականությունը պետք է պահպանվի: «Մենք հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ կատարվի օրենքի տառին համապատասխան: Նյութերը ավելի խորը կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիություն կա, կա նաև անմեղության կանխավարկած: Այս ամենը նկատի ենք ունենալու: Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին: Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի թշնամիների կողմից այս ամեն ինչը ներկայացվի իրենց օգտին»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ անձեռնմխելի անձինք անձեռնմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել: «Այս փոփոխությունների համար ուրախ եմ: Չի կարող որևէ մեկը թաքնվել ժողովրդից»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր:

«Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը, այդ սնունդը, բացում գցում էին շների դեմը, շները չէին ուտում: Էտիկետները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք: Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք խոսել, խոսքը գնացել է բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին: Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո փոփոխություններ մտան, բայց երբ այս մենը տեսնում ես… Ճիշտ կլինի, որ այս ամենը տեղը դնելու գործընթացը իր վերջնական նպատակին հասնի»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին՝ Մանվել Գրիգորյանին պե՞տք է զրկել Արցախի հերոսի կոչումից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մարդիկ ինչ-որ կատարել են անցյալում, դրանց գնահատականը պետք է ստանան անցյալում, ինչ կատարում են ներկայում, գնահատականը պետք է ստանան ներկայում: Ամեն ինչ չպետք է խառնել իրար, մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ հայտնվել են ճաղերի հետևում: Մենք, իհարկե պետք է իրերն իրենց անուններով կոչենք, և ամեն ինչ չծայրահեղացնենք»:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք:

Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում