Քաղաքականություն

Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունից:

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Հունիսի 7-ին համաձայնագիրը վավերացրել է նաև Լեհաստանի Սեյմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում