Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում Բրազիլիան Դոնի Ռոստովի համանուն մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում բրազիլացիներն ակնհայտ տիրել էին նախաձեռնությանը: Բրազիլացիներն իրենց զգում էին, ինչպես «ձուկը ջրում»: Եվ գոլը երկար սպասեցնել չտվեց: Խաղի 19-րդ րոպեին հեռահար, դիպուկ, գեղեցիկ, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Կոուտինյոն:

Շվեյցարացիների մոտ առաջին գծում ոչ մի լուրջ հաջողության հասնել չէր ստացվում: Փորձեր կային, արդյունք՝ ոչ: Սակայն իրավիճակը փոխվեց երկրորդ կեսի մեկնարկին, երբ շվեյցարացիները օգտագործեցին ստանդարտ դիրքը:

Անկյունայինի խաղարկումից հետո հաշվի հավասարությունը գլխի հարվածով վերականգնեց Ցուպերը՝ 1:1: Բայց սա սկիզբ եղավ այն բանի, որ բրազիլացիները սկսենք առավել շատ գնդակին տիրել և առավել նպատակասլաց գրոհել:

Հանդիպման վերջնամասում ֆուտբոլիստները սկսեցի ակնհայտորեն շատ խախտել խաղի կանոնները: Ի վերջո աշխարհի 5-ակի չեմպիոնները չկարողացան հաղթել Շվեյցարիային՝ 1:1:

Բրազիլիայի ազգային թիմը հաջորդ հադիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ Սանկտ Պետերբուրգում մրցելով Կոստա Ռիկայի ընտրանու դեմ: Շվեյցարացիների հաջորդ հակառակորդը կլինեն սերբերը: Այդ հանդիպումը կկայանա նույն օրը Կալինինգրադում: Առաջին տուրից հետո E խմբի առաջատարը Սերբիան է, որն ունի 3 միավոր: Բրազիլիան և Շվեյցարիան ունեն 1-ական միավոր: Կոստա Ռիկան ունի 0 միավոր:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը