Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում, որտեղ սիրում և բարձր են գնահատում Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը:

Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, որ Հայաստանում շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, այնպես էլ անհատ երաժիշտների: «Ինձ ու տիկնոջս համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը»,- ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և կարևորել Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: Նրա խոսքով՝ դա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում պետական մակարդակով մեծ ուշադրություն է ցուցաբերվում մշակույթին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում