Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ի. Լեւիտինին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, համանախագահներ Իգոր Լեւիտինը եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահին են ներկայացրել հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ ծավալված տնտեսական համագործակցության առկա մակարդակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում