Հնագետներն այս տարի կուսումնասիրեն Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր «Մհերի դուռ»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը իտալացի և ամերիկացի կոլեգաների հետ կուսումնասիրի Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր կառույցը` «Մհերի դուռ» անվամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հնագիտությանեւազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված են, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել: «Կպեղենք, կբացահայտենք, և դուք կտեսնեք ուրարտական ժամանակների Մհերի դռան մի բացառիկ օրինակ»,-ասաց Պավել Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժայռը ոտքից գլուխ պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ հուշարձանի 90 տոկոսը վնասված է:

«Ժայռի շուրջբոլորն անվերջ բնակեցվել է և ուսումնասիրությունները այդ տարածքում հայտնաբերել են ուրարտական շրջանի, միջին բրոնզեդարյան, երկաթե դարի, վաղ բրոնզի դարի շերտեր: Նման ժայռ կա նաև Վանում: Այն պետք է ուսումնասիրվի և պահպանվի»,-ընդգծեց Պավել Ավետիսյանը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այս տարի հնագիտական պեղումներ կիրականացնի Հայաստանի 29 հուշարձաններում, դրանցից մի քանիսում՝ այս տարի առաջին անգամ: «Այս տարի առաջին անգամ մենք ուսումնասիրություն կիրականացնենք Քարագլուխ հնավայրում, Քոշքում, ինչպես նաև հետազոտությունները կշարունակենք Աղավնաձորում»,-հավելեց Հնագիտության ինստիտուտի տնօրենը:

Հայերեն

Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը․ գործն ուղարկվել է նոր քննության

Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների

Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմել կարող եք բացառապես «Եսեմ» համակարգի միջոցով

Հարավային Կորեայի նախագահը վերադասավորումներ է կատարել կառավարությունում

Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ

Քուշները ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար. Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել