Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խումբը քննարկել է առաջիկա ծրագրերը
1 րոպեի ընթերցում
![Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խումբը քննարկել է առաջիկա ծրագրերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937634.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում հունիսի 15-ին տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
Քննարկվել են իրականացվելիք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, առաջիկա ծրագրերն ու գործողությունների պլանը: