Թևան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների դաշտում դրական մթնոլորտ է ձևավորված: Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված իր տեսահաղորդագրությունում նշել էր՝ ուրախ է, որ Պուտինը բաց է խոսում, և ինքն էլ է շատ բաց խոսում: Դա բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս »,-ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը կարևորեց նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին հենց ինքը հաշվետվության նման կարճ տեսահաղորդագրություն ուղղեց հանրությանը Մոսկվայից, որում ասաց, որ ունեցել է շատ դրական հանդիպումներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունիսի 13-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աշխարհի ֆուտբոլի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը նաև մասնակցել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին