Հնդկաստանում հայտարարել են ջրի պակասի պատճառով Էկոլոգիական աղետի մոտենալու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը հայտնվել Է իր ողջ պատմության ընթացքում ջրի ծանրագույն ճգնաժամի ճիրաններում, որը տարեկան երկրի շուրջ 200 հազար քաղաքացիների կյանք Է խլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հնդկաստանի տրանսֆորմացիայի ազգային ինստիտուտի՝ հունիսի 15-ին հրապարակված զեկույցում:

Ինպես պնդում են զեկույցի հեղինակները, այսօրվա դրությամբ երկրի բնակչության մոտավորապես կեսը (շուրջ 600 մլն մարդ՝ 1,3 միլիարդից) բախվում Է ջրի անբավարարության խնդրին, իսկ արդեն 2030 թվականին ջրի պահանջարկը կրկնակի կգերազանցի երկրում հասանելի ջրային պաշարները:

«Հարյուր միլիոնավոր հնդիկների համար ջրի սուր պակասը կարող Է հանգեցնել 6 տոկոսով երկրի ՀՆԱ-ի նվազման»,-նշվում Է հետազոտության մեջ, որից մեջբերումներ Է արել Business Standard թերթը: Զեկույցում նշված Է, որ Հնդկաստանի 21 գերքաղաքներ ստորգետնյա ջրերի իրենց պաշարները կսպառեն արդեն 2020 թվականին, ինչը կազդի շուրջ 100 մլն մարդու կյանքի վրա:

Վկայակոչելով անկախ գործակալությունների տվյալներ՝ զեկույցի հեղինակները նաեւ գրում են, որ Հնդկաստանի ջրային պաշարների 70 տոկոսն աղտոտված Է, ինչը ջրի որակի նրա ինդեքսը 120-րդ տեղն Է դնում 122-ի շարքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP
Հայերեն Русский

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի