Քաղաքականություն

Անընդունելի է, որ քրեածին տարրերը հեղափոխության անունն օգտագործեն մաֆիոզ պատերազմներում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Անընդունելի է, որ քրեածին տարրերը հեղափոխության անունն օգտագործեն մաֆիոզ պատերազմներում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անընդունելի է, որ քրեածին տարրերը սիրո և համերաշխության հեղափոխության անունն օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Փաշինյանը:

Հունիսի 14-ին Դոն Պիպո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը մասնակցել է Էջմիածնում կազմակերպված հանրահավաքին, որն անցկացվում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է: Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր որդու հրաժարականի պահանջին, ընդգծել է, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, ուստի ժողովուրդն էլ կարող է նրա հրաժարականը պահանջել: Էջմիածնում Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ցույցի ընթացքում օգտագործվում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխության խորհրդանիշերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում