Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը: Թավջութակ մասնագիտությամբ անցկացված մրցույթում հաղթեց Ջոնաթան Սվենսենը (Դանիա): Երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն): Երրորդը հորիզոնականը կիսեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) և Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն):

Մրցույթի առաջին մրցանակակիրը ստացավ 15 հազար, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած երաժիշտները կիսեցին 5 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամը: Դափնեկիրների անունները հայտնի դարձան հունիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մասնավորապես, «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն): Վասիլի Ստեփանովին (Ռուսաստանի Դաշնություն) հանձնվեց հատուկ մրցանակ՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար: Տրվեցին նաև մի շարք այլ հատուկ պարգևներ:

«Ինձ համար անկանխատեսելի էր մասնակիցների այս մակարդակը: Բոլոր երաժիշտները ֆանտաստիկ էին, հիասքանչ: Նրանց կատարումները շատ լավն էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ, հանրահայտ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նշենք, որ մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Պենդերեցկին ասաց, որ հանդիպել է Խաչատրյանին: «Նա մեզ այցելեց Կրակովի մեր տանը, շատ տարիներ առաջ: Շատ ջերմ մարդ էր: Մենք հանդիպեցինք, և 10 րոպե հետո դարձանք ընկերներ: Նա իսկապես հիանալի երաժիշտ էր և մարդ»,-վերհիշեց խաչատրյանական մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին էլ ընդգծեց, որ ստուգատեսին մասնակցել են իսկապես շատ պրոֆեսիոնալ և բարձր կատարողական որակ դրսևորած երաժիշտներ:

«Շատ հետաքրքիր երաժիշտներ են, մեծ ապագա ունեն: Կարևորում եմ այն, որ բոլոր մասնակիցները սովորեցին Արամ Խաչատրյանի երկու ստեղծագործությունները: Սա շատ լավ առիթ էր, մանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ եզրափակիչ փուլ անցած բոլոր երաժիշտներն արտասահմանից էին: Այսպես կարելի է նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,-նշեց մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին:

Նշենք, որ մրցույթի հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկավ Խաչատրյանի մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցնում է մշակութային տոնը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում էր թավջութակ մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հեղինակավոր երաժիշտներ: Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Հայերեն العربية Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը