Քաղաքականություն

Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի ռազմատենչ հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի ռազմատենչ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտխոսում է պատերազմ վերսկսելու մասին, ինչն անթույլատրել է: «Պետդումայում նախորդ տարի իրեն հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել ու նորից կկրկնեմ. թող բոլորի մտքից դուրս գա, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որևէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը նկատեց, որ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, և բոլորը Արցախի անվտանգության երաշխավորներն են։

Նա ընդգծեց նաև, որ ընդդիմություն դառնալուց հետո Արցախի հակամարտության հարցում ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Նա հայտարարեց, որ ինչպես իշխանությունում են պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, այնպես էլ հիմա շարունակելու են սատարել են իշխանությանը բանակցություններում Արցախը լավագույնս պաշտպանելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում