Ելիզավետա Դանիելյանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է համարվել: ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Նա հայտարարեց, որ քվեարկության արդյունքում ՍԴ դատավոր չի ընտրվել:

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք միասին ունեն 40 ձայն, ընտրվելու համար Դանիելյանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները, այսինքն՝ անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 52 պատգամավոր:

Արդեն երկրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ ժամանակ էլ խորհրդարանական «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ինչի պատճառով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում