Քաղաքականություն

ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին տեղի է ունեցել նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունը: Կմեկնարկի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը, որը կսկսվի ժամը 11:00-ին և կավարտվի ժամը 11:40-ին: Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափոր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, տեղի կունենա կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում