Քաղաքականություն

Փաշինյանը ՀՔԾ ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի բացահայտումը

1 րոպեի ընթերցում

 Փաշինյանը ՀՔԾ ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին հայտարարեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:

«Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ։ Եվ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն ընթացել, հույս ունեմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին` Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով: Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության հունիսի 8-ի որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Նա հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էր հունիսի 6-ին: Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետ է նշանակվել հունիսի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում