ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Վյաչեսլավ Վոլոդինին և Վալենտինա Մատվիենկոյին
2 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Վյաչեսլավ Վոլոդինին և Վալենտինա Մատվիենկոյին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937111.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Պետական դումայի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-նշվածէ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ, Դաշնության խորհրդի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
Հիմնվելով բարեկամության եւ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք հնուց ի վեր կապում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին՝ մենք մշտապես աջակցում ենք փոխշահավետ կապերին ու կառուցողական երկխոսությանը՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ողջ շրջանակով:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-ասված է ՀՀ խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում: