Քաղաքականություն

Հայտնի է ԱԺ-ում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ԱԺ-ում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

«Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 11:40-ը: Քվեարկությունը կանցկացվի Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելիքյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում