Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովում կայացել է «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում

1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովում կայացել է «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 11-ին տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ՝ «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան. քննարկում ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ելույթներ են ունեցել Վերլուծական խորհրդի անդամները:

Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական ուղղությունները, անվտանգային միջավայրի հիմնական արդի մարտահրավերները, Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների շաղկապվածությունն արտաքին քաղաքական գործընթացներին:

Նիստին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ խորհրդի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում