Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավարություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա: Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ և հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում