Տարածաշրջանային

Ադրբեջանի նախկին դիվանագետն իշխանություններին կոչ է արել դադարեցնել բնակչությանը կեղծիքով կերակրելու պրակտիկան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախկին դիվանագետն իշխանություններին կոչ է արել դադարեցնել բնակչությանը կեղծիքով կերակրելու պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերին, թե իբր ադրբեջանական զորքերը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք են գրավել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մամեդովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Կա՞ արդյոք գոնե մեկ ողջամիտ մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե առանց մարտերի Նախիջևանի սահմանին ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք: Առհասարակ նրանք հասկանու՞մ են, թե ինչ է նշանակում 11 հազար հեկտար, թե՞ նրանց մոտ մաթեմատիկայի հարցում էլ է ամեն ինչ ողբերգական: Այդ ուղղությամբ հայերը ժամանակին գրավել են նախկինում ադրբեջանցիներով բնակեցված Քյարքի անկլավը, որը գտնվել է Հայաստանի տարածքում: Նախիջևանի տարածքը դրան միացրած նաև Գյուննաթ գյուղը, երբեք գրավված չեն եղել, ինչն ապացուցում են նաև մեր պաշտոնական քարտեզները: Ծիծաղելի է դատարկ Գյուննաթ գյուղը, որը գտնվում է չեզոք գոտում և ռազմավարական որևէ նշանակություն չունի, պատկերացնել, որպես ռազմավարական տարածք: Մենք լսել էինք հեքիաթներ երկրում 5 տոկոսից ցածր գործազրկության մակարդակի մասին, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանվածության և Գերմանիայի կործանման մասին: Հիմա նրանք հեքիաթ են պատմում առանց մարտերի հաղթանակի մասին: Ինչքան կարելի է մարդկանց սնել հեքիաթներով:

Եթե այսպես շարունակվի, մենք, ինչպես խոստացել է մեր «մեծն» կերակրողը (հեղ. Ւլհամ Ալիևը), կգրավենք Երևանը, այն էլ առանց կռվի»,-գրել է դիվանագետը:

Մամեդովը նշել է, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակություն, այլ ոչ թե վիրտուալ:

«Քանի դեռ մեր իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերը սկսել են կառուցել իրական, Ժողովրդավարական հասարակություն, այլ ոչ թե վիրտուալ: Հայաստանում տոտալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, մաքսատանը հանվում են բոլոր սահմանափակումները: Բարեփոխումների արագությամբ նրանք արդեն անցել են Վրաստանին: Կենսամակարդակով, նվազագույն աշխատավարձով և զոհված զինվորների ընտանիքներին տրվող փոխհատուցումների մակարդակով նրանք մեզնից վաղուց են առաջ անցել: Հերիք է հասարակությանը սնեք հեքիաթներով: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»,- եզրափակել է Մամեդովը:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը և խնդրել թույլ տալ մի շարք քաղաքացիների մոտենալ Գյուննաթ ավերակ բնակավայրի հարավային մասում գտնվող գերեզմանատներին և հայկական կողմը խնդրանքը բավարարել է: Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական բանակը շուրջ 11 հազար հեկտար տարածք է գրավել և վերականգնել Գյուննաթ գյուղի մոտ գտնվող բարձունքների նկատմամբ հսկողությունը:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում