Արցախ

Ռուբեն Սաֆրաստյանը ԼՂ բանակցային գործընթացում ակնկալում է Ֆրանսիայի դերի ակտիվացում

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Սաֆրաստյանը ԼՂ բանակցային գործընթացում ակնկալում է Ֆրանսիայի դերի ակտիվացում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը բանակցային գործընթացում տեսնում է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի դերի ակտիվացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Սաֆրաստյանը Ֆրանսիայի ակտիվացման հանգամանքը կապեց Եվրոպայում այս երկրի դիրքերի ուժեղացման հետ: «Միացյալ Թագավորությունը դուրս եկավ Եվրամիության կազմից, և այդտեղ միակ միջուկային պետությունը մնաց Ֆրանսիան, ինչը կհանգեցնի երկրի արտաքին քաղաքականության որոշակի ակտիվացմանը, որն էլ առաջիկայում կարտահայտվի միջնորդական գործողությունների մեջ»,-նշեց Սաֆրաստյանը:

Արցախի հարցի կարգավորմանն անդրադառնալով՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը ողջունեց Հայաստանի իշխանությունների այն նախաձեռնությունը, որով Արցախը պետք էուղղակիորեն ներկայացված լինիբանակցային գործընթացում: «Հայաստանի այս նախաձեռնությունը, կարծում եմ, կարող է նպաստել բանակցային գործընթացի ավելի իրական դառնալուն»,-հավելեց բանախոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում