Քաղաքականություն

Ո՞ր փոխնախարարներն են վերանշանակվել իրենց պաշտոններում, ովքեր են նորերը. վարչապետը նշանակումներ է կատարել

2 րոպեի ընթերցում

Ո՞ր փոխնախարարներն են վերանշանակվել իրենց պաշտոններում, ովքեր են նորերը. վարչապետը նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր գերատեսչությունների մի խումբ փոխնախարարների վերանշանակել է իրենց պաշտոններում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը, Սուրեն Քրմոյանը, Վիգեն ՔոչարյանըևԱրտակ Ասատրյանը վերանշանակվել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների պաշտոնում: Արթուր Հովհաննիսյանը կշարունակի կատարել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները:

Վարչապետի որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արա Նազարյանը:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։

Վաչե Տերտերյանը վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Իսախանյանը:

Վարչապետի որոշմամբ նաև նոր փոխնախարարներ են նշանակվել: Մասնավորապես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ է նշանակվել Արամ Թանքարյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի Դավիթ Գևորգյանը: Լուսինե Առաքելյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, Տիգրան Արզումանյանը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, Ռուբեն Ռուբինյանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում