Մշակույթ

«Կինոտավրի» Մեծ մրցանակն ստացել Է Նատալյա Մեշչանինովայի «Աշխարհի սիրտը» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

«Կինոտավրի» Մեծ մրցանակն ստացել Է Նատալյա Մեշչանինովայի «Աշխարհի սիրտը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կինոտավր» 29-րդ բաց կինոփառատոնի ժյուրին հունիսի 10-ին Սոչիում կայացած պարգեւատրման արարողությանը լավավույն ֆիլմ Է հայտարարել Նատալյա Մեշչանինովայի «Աշխարհի սիրտը» կինոնկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջոցառման կայքում: Ստեպան Դեւոնինը, որը խաղացել Է այդ ֆիլմում, պարգեւի Է արժանացել տղամարդու լավագույն դերի համար: «Աշխարհի սիրտը» ֆիլմին Է բաժին հասել նաեւ Ռուսաստանի կինոգետների եւ կինոքննադատների գիլդիայի՝ Դանիիլ Դոնդուրեյի անվան մրցանակը:

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը շնորհվել Է Գրիգորի Կոնստանտինոպոլսկուն՝ իր «Ռուսական սատանա» կինոնկարի համար: Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Աննա Սլյուն, որը խաղացել Է Իվան Տվերդովսկու «Նետումներ» կինոնկարում. այս նույն կինոնկարը պարգեւի Է արժանացել օպերատորի (Դենիս Ալարկոն Ռամիրեսի) աշխատանքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում