Պաշտոնական

ՀՀ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար քաղաքացիներից  6537 հայտ է ստացել

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար քաղաքացիներից  6537 հայտ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասինհայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, հայտնում ենք, որ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել:

Գոհունակությամբ նշելով այս մասին և վերահաստատելով հրապարակային ու թափանցիկ աշխատելու գործելակերպը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով եւ բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ներկայում ամփոփվում են ստացված հայտերը: «Պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց տվյալները կընդգրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի կադրերի շտեմարանում՝ հետագայում հնարավորության դեպքում թեկնածությունները կրկին դիտարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում