Ալ Պաչինոն կխաղա Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում. Variety
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ Պաչինոն կմիանա ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի դերասանական կազմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին հայտնել Է Variety հանդեսը:
Կինոնկարը, որում իրադարձությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1960-ական թվականների վերջին, կներկայացնի հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղ Ռիք Դալթոնի եւ նրա կրկնորդ Քլիֆ Բուտի պատմությունը, որոնց դերերը կկատարեն Լեոնարդ դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը: Ալ Պաչինոն կմարմնավորի Դալթոնի Մարվին Շվարց անունով գործակալին:
Ալ Պաչինոն առաջին անգամ Է աշխատելու Տարանտինոյի հետ, իսկ դի Կապրիոն եւ Փիթն արդեն նկարահանվել են նրա ֆիլմերում:
«Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի պրեմիերան պլանավորված Է 2019 թվականի օգոստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: