Քաղաքականություն

Հունիսի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան 

1 րոպեի ընթերցում

Հունիսի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 19-ին ժամը 11-00-ին գումարել արտահերթ նստաշրջան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվեն «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին հարցը:

«Չի բացառվում, որ երկուշաբթի անցկացվի կառավարության արտահերթ նիստ: Պետք է քննարկել մի քանի հրատապ այլ օրենքներ՝ ԱԺ ուղարկելու նպատակով»,- ասաց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում