Տարածաշրջանային

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը պատրաստվում են չեղարկել հունիսի 24-ի ընտրություններից հետո

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը պատրաստվում են չեղարկել հունիսի 24-ի ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է երկրում արտակարգ դրության ռեժիմը հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո չեղարկելու հնարավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով սահմանվել Է 2016 թվականի հուլիսին՝ հեղաշրջման փորձից հետո: Այն յոթ անգամ եռամսյա ժամկետով երկարաձգվել Է կառավարության որոշմամբ, որին հավանություն Է տվել խորհրդարանը: Արտակարգ դրության ռեժիմը հերթական անգամ երկարացվել Է ապրիլի 18-ին: Թուրքական ընդդիմությունը, ինչպես նաեւ Եվրամիության մի շարք ղեւավարներ քննադատել են արտակարգ դրության ռեժիմի երկարացումը, քանի որ, նրանց կարծիքով, դա սպառնում Է երկրի քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին:

«Ընտրություններից հետո, հնարավոր Է՝ կարծարծվի արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը»,- Էրդողանի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում