Քաղաքականություն

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ խմբակցությունից կառավարության ծրագրին կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը:

Խորհրդարանը հունիսի 7-ին ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում