Քաղաքականություն

ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

 ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը հնարավորություն կտա, որպեսզի կառավարության ծրագիրը խորհրդարանում ընդունվի: Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ից ովքե՞ր են կողմ քվեարկելու կառավարության ծրագրին, Շարմազանովը պատասխանեց. «Դա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի լիազորություններն են, նա կասի»:

Նա հավելեց, որ ամեն ինչ արդեն ճշտված է. «Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Շարմազանովը նաև նշեց, որ այսօր խմբակցությունը լքողներ չեն եղել:

Մի խումբ գործարար պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցությունը լքելու դիմումներ են ներկայացրել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել է նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել է իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ:

Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում